ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԴԵՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ԽԱՌՆՎԵԼ «ԻՐԱՔԻ ԴԵՄ ԿԵՂՏՈՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ» 4 ապրիլի 2003 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քրդերը մտադիր չեն խառնվել «Իրաքի դեմ կեղտոտ պատերազմին եւ զենք դառնալ իմպերիալիստների ձեռքին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ռոսբալթ» գործակալությունը, հայտարարել է Քրդստանի ազատագրման եւ ժողովրդավարության կոնգրեսի (նախկին Քրդական աշխատավորական կուսակցություն) ներկայացուցիչը Հայաստանում Յելմազ Շիարը` մեկնաբանելով իրաքյան պատերազմում «քրդական գործոնի» շահարկումները: Նրա խոսքերով` ամերիկացիներին միացած քրդերն իրենց առաջնորդների կողմից անմտածված ներքաշվում են մանր խռովարարությունների մեջ: Աբդուլլա Օջալանի գլխավորած Քրդական կոնգրեսը մտադիր է հասնել երկրի դաշնային կառուցվածքի, սակայն միայն ժողովրդավարական մեթոդներով` հրաժարվելով ուժային մեթոդից, ընդգծել է Յ. Շիարը: «Սակայն եթե ինչ որ ուժ բռնանա քրդերի ազատության վրա, ապա կստանա արժանի հակահարված»,- նշել է նա: Թուրքական զորքերի ներխուժումը Հյուսիսային Իրաք, Քրդստանի կոնգրեսի ներկայացուցիչն անվանել է աննախադեպ երեւույթ, չնայած, որ «արդեն երեք տարի որոշ քուրդ առաջնորդների, մասնավորապես, Մասուդ Բարզանիի եւ Ջալալ Թալաբանիի պնդումով, թուրքական իշխանությունները զավթել են Իրաքի երկու ոչ մեծ շրջաններ»: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |