«Ալեն-Էլենի» հրդեհի հետևանքով տուժած Իրանի երկու քաղաքացիների առողջական վիճակը միջին ծանրության է![]() 20 մարտի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Այս գիշեր «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևաքով տուժած Իրանի քաղաքացի Նարիման Սալենխիպուրի առողջական վիճակը այս պահին գնահավտում է միջին ծանրության: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի հերթապահ բուժքույր Արաքսյա Հարությունյանը: Նա նշեց, որ հետագան կախված է թունավորումից ապաքինման ընթացքից: Միջին ծանրության է գնահատվում է նաև ԻԻՀ մեկ այլ քաղաքացու՝ Ահմեդ Փոլադբուզի առողջական վիճակը, որն այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Ընդհանուր առմամբ պայթյունի հետևանքով տուժել էր Իրանի 9 քաղաքացի, այդ թվում 2 երեխա: Սակայն նրանցից 7-ը ստացել են առաջին բուժօգնություն և չեն հոսպիտալացվել: Մարտի 20-ին ժամը 01.05-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով և միջանցքը՝ մոտ 200 քմ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |