2012թ. փետրվարին ՀՀ արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 431 մլն` աճելով 17 տոկոսով![]() 20 մարտի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2012թ. փետրվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 431 մլն դոլար (192,8 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 17 տոկոսով: Միաժամանակ 2012թ հունվար-փետրվար ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշի աճը կազմել է 11,6 տոկոս` 778,1 մլն դոլար: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանման ծավալը կազմել է 112,4 մլն դոլար (43,7 մլրդ դրամ)՝ ավելանալով 20,1 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն ավելացել է 54,7 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը կազմել է 185,1 մլն դոլար` աճը 12,3 տոկոս: Ներկրման ծավալը փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 318,6 մլն դոլար (123,8 մլրդ դրամ)՝ ավելանալով 15,9 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 16,1 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 593 մլն դոլար` ավելանալով 11,4 տոկոսով: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համամեատ, կազմել է 206.2մլն դոլար: 2012-ի հունվար-փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 407,9 մլն դոլար կամ 158,2 մլրդ դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |