«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է նախըտրական միջավայրը Հայաստանում![]() 20 մարտի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամիպատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը: Հանդիպման ընթացքում, քննարկվեցին Հայաստանի առջեւ ծառացած ֆինանսատնտեսական մարտահրավերներն ու համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը եւ դրա հնարավոր հետեւանքները Հայաստանի համար: Ինչպես հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը, քննարկվել են նաեւ տեղական իրավիճակին, նախընտրական միջավայրին եւ միջազգային նախապատվություններին վերաբերող խնդիրներ: Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազորդեսպան Անրի Ռենոյին (Henri Reynaud): Քննարկվեցին Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |