ՕԽ ժամանակ Լոնդոնում պաշտոնապես կերկարացվեն խանութների աշխատանքային ժամերը![]() 20 մարտի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական իշխանություններըր պլանավորում են ընդունել օրենք, որը ժամանակավորապես թույլ է տալիս խանութներին կիրակի օրերին երկարացնել աշխատանքային ժամերը Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ: BBC-ի եթերում Մեծ Բրիտանիայի գանձարանի կանցլեր Ջորջ Օսբորնն ասել է, որ այդ օրենքը կներկայացնի մարտի 21-ի բյուջետային ուղերձում: Նրա խոսքով, ամոթալի կլինի, եթե Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Լոնդոն կժամանեն մարդիկ ողջ աշխարհից, խանութները փակ կլինեն այն դեպքում, որ շատ օլիմպիական իրադարձություններ տեղի կունենան կիրակի օրերին: Հիմա Անգլիայում գործում է 1994-ի օրենքը, որն առաջին անգամ թույլ է տվել բիզնեսին առևտուր կատարել կիրակի օրերին, բայց սահմանափակել է ժամանակը վեց ժամով և միայն առավոտյան 10:00-մինչև երեկոյան 18:00: Կառավարությունը հույս ունի, օլիմպիադայի այցելուները կօգտվեն կիրակնօրյա ուշ շոփինգի հնարավորությունից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |