Արցախ. Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը հեռացնում է ղարաբաղյան կարգավորման հեռանկարը20 մարտի 2012 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է «Հաշտության պաշարներ» (Conciliation Resources) միջազգային կազմակերպության ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսին: Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին, Վասիլի Աթաջանյանը ընդգծել է միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կարևոր դերը մարդասիրական հարցերի լուծման և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար: Լոուրենս Բրոերսը ներկայացրել է տարածաշրջանում և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում կազմակերպության իրականացվող ծրագրերը, նշելով, որ դրանք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը: Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանը անդրադարձել է ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին, մի շարք մարդասիրական հարցերի, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությանը և կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին: Ընդսմին նա նշել է, որ բանակցություններում պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը և պաշտոնական մակարդակի վրա հայատյաց քաղաքականության վարումը հեռացնում են հակամարտության կարգավորման հեռանկարը` ուժեղացնելով կողմերի հասարակությունների թշնամական վերաբերմունքը: Դրա հետ մեկտեղ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է երկխոսության և համագործակցության համար, ընգծելով տեղում իրական վիճակին ծանոթանալու համար տարբեր մակարդակի եվրոպացի պաշտոնյաների պարբերական այցերի անհրաժեշտությունը: Վասիլի Աթաջանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել կազմակերպության գործունեությանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |