Տաֆտի համալսարանում տեղի կունենա «Ցեղասպանության կանխում և խաղաղ հասարակության ստեղծում» դասախոսություն

Տաֆտի համալսարանում տեղի կունենա «Ցեղասպանության կանխում և խաղաղ հասարակության ստեղծում» դասախոսություն

PanARMENIAN.Net - Տաֆտի համալսարանի պատմության ամբիոնն ու Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիան (Էթել Ջաֆարիան Դուֆֆեթի աջակցությամբ) հանդես կգան որպես ապրիլի 11-ին Գոթթարդ ժամատանը անցկացվելիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երեկոյի հովանավոր: Երեկոյի ժամանակ ելույթ կունենա պրոֆեսոր Էրվին Շտաուբը «Չարի հաղթահարում: Ցեղասպանության նախազգուշացում և խաղաղ հասարակության ստեղծում» թեմայով դասախոսությամբ:

Շտաուբի աշխատանքներն ուղղված են առաջնորդների և կառավարական պաշտոնյաների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և քաղաքացիների լուսավորմանը բռնությունը կանխելու և ներդաշնակ հասարակություն ստեղծելու բնագավառում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---