Մոնրեալում բեմադրվել է Թուրքիայում հայերի ինքնության պահպանման խնդրի մասին պատմող պիես

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Կանադայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Մոնրեալի ՄքԳիլ համալսարանի ՄքԿորդ թանգարանի թատրոնում կայացավ «Ժխտում» (State of Denial) պիեսի պրեմիերան, որը ցուցադրվելու է մինչև 2012թ. ապրիլի 1-ը, շաբաթը հինգ օր:

Պիեսի հեղինակն է Ռաուլ Վարման: Ներկայացումը պատմում է Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում առ այսօր բնակվող հայերի` ինքնության համար պայքարի մասին: Բեմադրությանը ներկա էր ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ողջույնի խոսքով դիմեց հանդիսատեսին, ինչպես նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց բեմադրության կազմակերպիչներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---