Հայաստանի նախագահ. «Օրինաց երկիրն» այս 4 տարիների ընթացքում ապացուցել է, որ հուսալի գործընկեր է20 մարտի 2012 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության 15-ամյակին նվիրված հանդիսավոր համերգի մասնակիցներին` ընդգծելով, որ կուսակցությունն այս 4 տարիների ընթացքում ապացուցել է, որ հուսալի գործընկեր է: «Շնորհավորում եմ ձեզ 15-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություն` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, քանի որ դուք ապացուցեցիք, որ հուսալի գործընկեր եք, որին կարելի է ապավինել դժվար պահերին, և ում հետ կարելի է բազմաթիվ արգելքներ հաղթահարել»,- հայտնել է նախագահը: Սերժ Սարգսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաջողության վերաբերյալ համոզմունք է հայտնել` նկատելով, որ քաղաքականության մեջ միշտ անհրաժեշտ է ամրապնդել դիրքերն ու ապացուցել սեփական ուժը: Նախագահն անդրադարձել է նաև քաղաքականության մեջ բարոյականության թեմային` նկատելով, որ շատերը հայտարարում են, թե քաղաքականությունն անբարոյական է: «Օրինաց երկիրն» իր գործունեությամբ ապացուցել է, որ քաղաքականությունը բարոյական զբաղմունք է, և որ չի կարելի երկուշաբթի լինել բարոյական, իսկ երեքշաբթի` անբարոյական»,- նշել է Սերժ Սարգսյանը: «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին, նախորդելով նախագահի եկույթին, հերթական անգամ հաստատել է, որ 2013թ. նախագահական ընտրություններում կուսակցությունը կօժանդակի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Հարկ է նշել, որ նախագահը համերգին էր ժամանել անմիջապես օդանավակայանից` Մոսկվայից Երևան վերադառնալուն պես:
Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |