ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

PanARMENIAN.Net - Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Նիկոլոզ Նիկոլոզաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ: Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Ն.Նիկոլոզաշվիլին այսօր հանդիպել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր եւ Ջավախքում տիրող իրավիճակին: Վրացի դիվանագետը նշել է, որ արդեն եղել է Ջավախքում եւ առաջնային խնդիրն է համարում շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Ռ.Քոչարյանը հատկապես կարեւորել է Ջավախքը Հայաստանին կապող ավտոճանապարհի վրացական հատվածի բարեկարգումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---