«Օրինաց երկրի» առաջին եռյակն ընտրություններում` Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան և Արմեն Երիցյան20 մարտի 2012 - 21:37 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության 15-ամյակին նվիրված հանդիսավոր համերգի ժամանակ ներկայացրել է «քաղաքական թիմը», որով «Օրինաց երկիրը» կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Բաղդասարյանը ներկայացրել է ցուցակի երկրորդ և երրորդ համարներին` խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյան, ինչպես նաև ընտրացուցակի անդամներին և որոշ թեկնածուների մեծամասնական ընտրակարգով: Հարկ է նշել «Օրինաց երկրի» ընտրացուցակում պաշտպանության նախարարի նախկին մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանի ներկայությունը: Դրանից առաջ Բաղդասարյանը համերգի մասնակիցներին հիշեցրել է կուսակցության պատմությունը` հայտնելով, որ այժմ դրա անդամ է 160 հազ. հոգի: «15 տարի շարունակ մեր քաղաքական կազմակերպությունը քայլում է մեր ժողովրդի կողքին, ապրում նրա խնդիրներով, բարձրացնում դրանք»,- նշել է նա: Բաղդասարյանն ընդգծել է, որ «Օրինաց երկրի» գործունեության գլխավոր նպատակը «Օրինաց Հայաստանի» կառուցումն է: «Օրինաց երկրի»` համերգին ներկա անդամներին ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ընթերցվել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարտենսի ողջույնի խոսքը:
Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |