Հայտնի դարձան Թատերական առաջին online մրցանակաբաշխության հաղթողները20 մարտի 2012 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 20-ին Երևանի կամերային թատրոնի Երկաթ ակումբում տեղիունեցավ Թատերական առաջին online մրցանակաբաշխությունը: Լավագույն online դերասան ճանաչվեց Արմեն Մարգարյանը, լավագույն online դերասանուհի` Նարինե Գրիգորյանը: Լավագույն online թատերագրի կոչմանն արժանացավ Հովհաննես Թեքգյոզյանը, իսկ լավագույն online թատերագետի կոչումը ստացավ Արա Խզմալյանը: Լավագույնների ցուցակում էր նաև երիտասարդական «Գիսանե» փառատոնը: Լավագույն online ռեժիսորի տիտղոսը ստացավ Սարգիս Արզումանյանը: Դավիթ Հակոբյանը հայտարարվեց որպես լավագույն բեմանկարիչ: Քվեարկողների կարծիքով լավագույն պրոդյուսերն է Էրիկ Բարսեղյանը: Լավագույն online թատրոնի կոչմանն արժանացավ Կամերային երաժշտական թատրոնը, իսկ լավագույն ներկայացում` Էդգար Էլբակյան թատրոնի «Սիրո տարբեր նվագներ» ներկայացումը: «Այս մրցանակը շատ հետաքրքիր է և կարևոր, որովհետև թատրոնը հասանելի է դարձել online հանդիսատեսի համար, և ինտերնետի միջոցով ևս մեկ անգամ կարող ենք թատրոնի մասին խոսել և ներգրավել հանդիսատեսին դեպի թատրոն», մրցանակաբաշխությունից հետ PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում կիսվեց Էդգար Էլբակյան թատրոնի տնօրեն Ռուբեն Աբրահամյանը: Այն հարցին, թե ո ՞ րն է ավելի կարևոր, արժանանալ հատուկ մասնագիտական ժյուրիի գնահատանքին թե ՞ հանդիսատեսի, Ռուբենը պատասխանեց. «Պրոֆեսիոնալ ժյուրին գնահատում է կարևորը, իսկ հանդիսատեսը ավելի էմոցիոնալ է: Դու տեսնում ես շարժը, ինչն է գնում առաջին կամ երկրորդ պլան: Դրանք չի կարելի համեմատել իրար հետ, բայց հանդիսատեսի կարծիքը շատ կարևոր է»: Tatron.info կայքի անձնակազմը նախապես ընտրել էր 10 անվանակարգերումներառված մասնակիցներին, ովքեր առավել շատ են աչքի ընկել առհասարակվիրտուալ տիրույթում, ինչպես նաև այդ կայքում: Հաղթողներին ընտրել ենվերը նշված կայքի այցելուները փետրվարի 20-ից մարտի 15-ն ընկածժամանակահատվածում: Հաղթողներն արժանացան պատվոգրի և կայքումմեկ տարվա PR փաթեթի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր |