ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Սոլոմոն Պասսին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների, ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչների հետ: Ս.Պասսին կայցելի նաեւ հայոց ցեղասպանության հուշահամալիր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---