ՀՅԴ-ն չի բացառում, որ ընտրություններից հետո կարող է անդամակցել կոալիցիային, սակայն դա քիչ հավանական է համարում

ՀՅԴ-ն չի բացառում, որ ընտրություններից հետո կարող է անդամակցել կոալիցիային, սակայն դա քիչ հավանական է համարում

PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին մեկնաբանել է Դաշնակցության`խորհրդարանական ընտրություններից հետո կոլաիցիայի մեջ մտնելու հնարավորությունը: «Ամեն ինչ կախված կլինի ապագա խորհրդարանի կզամից, թե ինչ հարաբե8ակցություն կլինի քաղաքական ուժերի միջև»,-ընդգծել է նա:

«Որևէ քաղաքական բաղադրատոմս չի կարելի բացառել, եթե հանկարծ պարզվի, որ այդ քաղաքական բաղադրատոմսն օգտակար է երկրի, ներքին զարգացումների և պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար»,-ասել է Հովհաննիսյանը;

ՀՅԴ ընտրացուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը հավելել է, որ ներկայումս կոալիցիա մտնելու հնարավորություն չի տեսնում, և դա անգամ չի էլ քննարկվել կուսակցությունում:

Իր հերթին Արմեն Ռուստամյանը հավելել է, որ եթե Դաշնակցության համար իշխող կոալիցիայի մաս կազմելն ինքնանպատակ լիներ, կուսակցությունն այնտեղից դուրս չէր գա: Ըստ նրա, կուսակցության համար ավելի կարևոր է իր ծրագրերի իրականացումը և այդ պատճառով իրենք համագործակցության էին գնացել: Ընդ որում, նա նշել է, որ «ՀՅԴ-ն չի կարող լինել կոալիցիայի մաս, որը խոսում է, բայց չի գործում»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---