Մինչև 23 տարեկանների Հայաստանի հանդբոլի կանանց հավաքականը հանդես կգա «Չելենջ տրոֆիում»![]() 21 մարտի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը մեկնել է Բուլղարիա: Այն Գաբրովոյում մասնակցելու է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարին: Այս ստուգատեսում ուժերն են չափում մինչև 23 տարեկան հանդբոլիստուհիները: Հավաքականը մարտի 22-ին, 23-ին և 24-ին մրցելու է համապատասխանաբար Լատվիայի, Բուլղարիայի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ: Նախկինում այս թիմերի հետ մեր երկրի հանդբոլիստուհիների հավաքականը խաղեր չի անցկացրել: Այս մասին հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |