Ալեքսանդր Լուկաշենկո. ԵվրԱզԷՍ-ի տրանսֆորմացիայի մասին պայմանագիրը չ կնքվեց Ղազախստանի դիրքորոշման պատճառով21 մարտի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական համագործակցության ( ԵվրԱզԷՍ) մասին համաձայնությունը չստորագրվեց Մոսկվայի գագաթաժողովում, քանի որ Ղազախստանը դեմ է եղավ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Russia Today-ին տված հարցազրույցում: «Մենք իսկապես չենք ընդունել համաձայնագրի այս նախագիծը, չենք ստորագրել այն, քանի որ Ղազախստանը կտրականապես դեմ է հանդես եկել տնտեսական միությանը»,-ասել է նա: Ըստ նրա, Ղազախստանը դեմ էր ռուսների և բելառուսների առաջարկություններին, «իսկ մենք միաձայն կողմ էինք համաձայնագիրը ստորագրելուն»: «Մենք ասել էինք, որ պետք է ստորագրել պայմանագիրը: Նրանք հայտարարեցին, որ պետք չէ արագացնել այդ գործընթացը»,-մեկնաբանել է Լուկաշենկոն: Նա հիշեցրել է, որ իսկապես ավելի վաղ պայմանավորվածություն կար այն մասին, որ 2015թ. Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը լինելու են Եվրասիական տնտեսական միությունում: «Այստեղ ռուսներն առաջարկեցին արագացնել գործընթացը: Իսկ բելառուսական կողմը դեմ չէր դրան և ուշադրություն էր դարձնում երկու կողմերի դիրքորոշումներին»,-ասել է նախագահը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |