Շավարշ Քոչարյանը մասնակցում է Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված Թբիլիսիի խորհրդաժողովին

Շավարշ Քոչարյանը մասնակցում է Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված Թբիլիսիի խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված խորհրդաժողովում, Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը:

Խորհրդաժողովին մասնակցում են նաև Վրաստանի, Ադրբեջանի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկում են Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարները և միջազգային կազմակերպությունների դերը էներգետիկ անվտանգության և ժողովրդավարական գործընթացների հզորացման հարցում:

Թբիլիսիի խորհրդաժողովը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Wilton Park ոչ առևտրային գործակալության հովանու ներքո: Գործակալությունը զբաղվում է կոնֆերանսների կազմակերպմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---