Վարչապետ. Բարեգործական ծրագրերը սոցիալական խնդիրների լուծման կարևորագույն տարրերից մեկն են21 մարտի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ՀՀ 8 մարզերի շուրջ 5000 առավել անապահով և խոցելի անձանց մատուցվել են սոցիալական, առողջապահական և սննդի մատուցման ծառայություններ`18 քաղաքների 23 ցերեկային և համայնքային կենտրոններում: Այսօր «Կենսական անհրաժեշտ ծառայությունների մատուցում խոցելի խմբերին» ծրագրի շնորհանդեսին այս մասին հայտնեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը: Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի», «Հակաճգնաժամային հիմնադրամի» ֆինանսկան աջակցությամբ: «Բարեգործական ծրագրերը սոցիալական խնդիրների լուծման կարևորագույն տարրերից մեկն են: Համոզված ենք, որ ծրագրի շնորհիվ կթեթևանան բազմաթիվ կարիքավորների հոգսեր»,-նշված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում: «Աառքելություն Հայաստան» ՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը հատկապես կարևորեց անապահով հայրենակիցներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու և ծառայությունների կայացումն ապահովելու հանգամանքը: «Առանձնակի վերաբերմունքի կարիք ունեն տարեց շահառուները: Ծրագրի շրջանակներում նախատեսված է, որ վերջիններս չպետք է մեկուսացվեն հարազատներից, նաև` պետք է վերաինտեգրվեն հասարակությանը»,-ընդգծեց ՀԿ նախագահը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |