ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԻՑ11 մարտի 2004 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է հանդես գալ հատուկ հայտարարությամբ` «կապված Ադրբեջանի օկուպացված տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղում շախմատի միջազգային մրցաշարի անօրինական անցկացման հետ»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով, իրենք մտադիր են բողոքի նոտաներ ուղարկել Լեհաստանի, Լատվիայի, Շվեդիայի, Ռուսաստանի եւ Իրանի դեսպանություններ, որոնց ներկայացուցիչները մասնակցում են մրցաշարին: «Մենք կպահանջենք հետաքննել ադրբեջանական օկուպացված տարածքներում անցկացվող մրցաշարին այդ շախմատիստների մասնակցության պատճառները», - ասել է նախարարը: Մինչդեռ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Բորիս Սպասսկին, որը նույնպես մասնակցում է այդ մրցաշարին, որպես պատվավոր հյուր, «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ձեռնպահ է մնացել Ադրբեջանի հնչեցրած հայտարարությունները մեկնաբանելուց: «Հրաշալի կլիներ, եթե սպորտն ընդհանրապես քաղաքականությունից դուրս լիներ, սակայն իրականում այդպես չի ստացվում», - ասել է գրոսսմայստերը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |