ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՄԵՐԳ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ11 մարտի 2004 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Հունական Թատրոնում (ԱՄՆ) տեղի կունենա ամերիկյան ճանաչված «System of a Down» ռոք խմբի համերգը` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 89-րդ տարեդարձին: Համաձայն Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, համերգի նպատակն է` աջակցել այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված օրինագծի ընդունմանը: Թեեւ 2000 թվականի իր նախընտրական քարոզարշավում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հետագայում նա եւ իր վարչակազմը բոլոր միջոցները ձեռնարկեցին համապատասխան օրինագծի ընդունումն արգելափակելու համար: Խմբի վոկալիստ Սերժ Թանքյանի խոսքերով, ավելի քան 100 կազմակերպություններ հանդես են եկել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության բանաձեւի ընդունմանն ուղղված քարոզարշավի աջակցությամբ: «Վատիկանն ու Եվրախորհրդարանը, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Բելգիայի եւ շատ այլ երկրների կառավարությունները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այժմ ԱՄՆ-ի հերթն է»,- ավելացրել է Սերժ Թանքյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |