Տուլուզյան հրաձիգը խոստանում է ոստիկանությանը հանձնվել ուշ երեկոյան

Տուլուզյան հրաձիգը խոստանում է ոստիկանությանը հանձնվել ուշ երեկոյան

PanARMENIAN.Net - Տուլուզում և Մոնտոբանում յոթ մարդկանց սպանության մեջ կասկածյալ ֆրանսիացի Մոհամմեդ Մերան խոստանում է ոստիկանությանը հանձնվել չորեքշաբթի` ուշ երեկոյան, հաղորդել է Փարիզի դատախազ Միշել Մոլենսը:

Ոստիկանական օպերացիան Տուլուզում սկսվել է տեղական ժամանակով 3:20-ին: Տղամարդը, ում կասկածում են ուսումնական հաստատության տարածքում երեք երեխաների և ուսուցչի գնդակոծման, ինչպես նաև երեք զինվորականների սպանության մեջ, արգելափակվել է Ֆրանսիայի հարավում` քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում:

Դատախազի խոսքով` կասկածյալն ակտիվորեն հաղորդակցվում է բանակցող ոստիկանների հետ և մասնավորապես ասում, որ կուզենար Ֆրանսիային ծնկի բերել: «Ավելի վաղ նա հայտնել էր օրվա երկրորդ կեսին իր հանձնվելու ցանկության մասին, իսկ այժմ հավատացնում է, որ դա կարող է տեղի ունենալ ուշ երեկոյան»,- հայտնել է Մոլենսը Տուլուզում կայացած մամլո ասուլիսում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---