Միխայիլ Գորբաչովը որոշել է վերստեղծել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը

Միխայիլ Գորբաչովը որոշել է վերստեղծել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը որոշել է վերստեղծել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: «Կոմերսանտին» տված հարցազրույցում նա հայտնել է, որ այժմ «նման անկախ կուսակցության ակնհայտ պակաս է զգացվում»:

«Քաղաքական դաշտը փոխվում է, այդ թվում բողոքի ցույցերի պատճառով. այժմ իրադրությունն այլ է»,- նշել է Գորբաչովը: Նրա խոսքով` ինքը պատրաստվում է վերածնել կուսակցությունը ոչ թե իր համար, այլ «այն երիտասարդների, ովքեր ակտիվորեն զբաղված են հրապարակներում, նրանց այդ կուսակցությունը կարող է համապատասխանել բնույթով, մաներայով»: Նա հավելել է, որ կուսակցությունը կձևավորվի ներքևից. բոլոր նրանց, ովքեր կիսում են սոցիալ-դեմոկրատական հայացքները, Միխայիլ Գորբաչովը կոչ է արել առաջարկներն ուղղել իր հիմնադրամ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---