ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ12 մարտի 2004 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Պատվիրակության կազմում են` նախարարներ, խորհրդարանականներ, Ջավախքում Վրաստանի նախագահի ներկայացուցիչը: Մարտի 13-ին կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Միխայիլ Սահակաշվիլու առանձնազրույցը, որից հետո տեղի կունենան հայ-վրացական բանակցություններն` ընդլայնված կազմով: Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ խորհրդարանի նախագահի, վարչապետի, ինչպես նաեւ վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մ.Սահակաշվիլին կայցելի հայոց ցեղասպանության հուշահամալիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |