«168 Ժամ». Սաթիկ Սեյրանյանն առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում![]() 22 մարտի 2012 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Երեկ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել Աժ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրման համար պահանջվող փաստաթղթերը: Թերթը նշում է, որ նույն ընտրատարածքում երեկվա դրությամբ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է «SAS»-ի սեփականատեր, գործարար Արտակ Սարգսյանը, «Ժառանգության» կողմից` Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ից` Արամ Մանուկյանը և անկուսակցական Ալեքսան Սինասյանը: Թիվ 4 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է նաև նախկին քաղբանտարկյալ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը: Թերթը նաև նշում է, որ երեկվանից Սաթիկ Սեյրանյանը դադարեցրել է «168 ժամ» թերթի գլխավոր խմբագրի լիազորությունները. նախընտրական քարոզարշավի ընթացքում «168 ժամը» կթողարկվի խմբագրական խորհրդի կողմից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |