Ապրիլի 12-ին Կիևում տեղի կունենա ՈՒԵՖԱ Դիտորդական խորհրդի Եվրո-2012-ին նվիրված նիստը

Ապրիլի 12-ին Կիևում տեղի կունենա ՈՒԵՖԱ Դիտորդական խորհրդի Եվրո-2012-ին նվիրված նիստը

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Կիևում տեղի կունենա ՈՒԵՖԱ Դիտորդական խորհրդի Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի նախապատրաստմանը նվիրված նիստը: Եվրոպայի ֆուտբոլի ոլորտի պաշտոնյաների հանդիպումը մայրցամաքային առաջնության կազմակերպիչների հետ կանցնի ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինիի նախագահությամբ:

Ըստ ՄՕԿ տնօրեն Մարկիան Լուբկիվսկու, նիստի ժամանակ կքննարկվեն այն հարցերը, որոնք դեռ բաց են մնում մրցաշարին պատրաստվելու ընթացքում: Ենթադրվում է, որ Լվովը կլինի միակ ուկրաինական քաղաքը, ուր կայցելի ՈՒԵՖԱ նախագահը:

Դիտորդական խորհրդի նիստից հետո Միշել Պլատինին Լվովից կմեկնի Վարշավա:

Չի բացառվում, որ Պլատինին կմասնակցի Լվովի օդանավակայանի նոր տերմինալի բացմանը, որը նույնպես տեղի կունենա ապրիլի 12-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---