Հայաստանյան 8 բուհեր պատրաստվում են միջազգային հավատարմագրման

Հայաստանյան 8 բուհեր պատրաստվում են միջազգային հավատարմագրման

PanARMENIAN.Net - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվում է երկօրյա սեմինար` նվիրված կրթության ներքին որակի ապահովմանը: Սեմինարի նպատակն է նախապատրաստել հայաստանյան 8 բուհերին հավատարմագրման գործընթացին: Այն անցկացնելու են Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության ներկայացուցիչները:

Հավատարմագրման ընկերության տնօրեն Ռուդի Դերդելինքսը նշեց, որ սեմինարների հիմնական նպատակն է հավատարմագրման ողջ գործընթացը ճիշտ ուղղու վրա դնել. «Մեր կազմակերպությունն արդեն իրականացրել է արտաքին գնահատման ավելի քան 4500 ծրագիր, այս ընթացքում մենք կփորձենք մասնակիցներին առավելագույնս ծանոթացնել ներքին որակի գնահատման գործիքներին, տեխնոլոգիաներին»:

Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության ներկայացուցիչները շուրջ 2 տարի աշխատելու են Հայաստանում և աջակցելու են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին միջազգային ճանաչման և հայաստանյան բուհերի հավատարմագրման գործընթացին: Հավատարմագրվող բուհերի թվում են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և այլ բուհեր:

Սեմինարներն իրականացնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն ու Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---