ԱՀՀ-ն ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Արդարությունը հաղթանակելու է, դա զուտ ժամանակի հարց է22 մարտի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական hամագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ներկայացումը ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը, հայտնել է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման պարբերաբար կրկնվող գործընթացը պայքար է շահի և բարոյականության միջև: Այն նախագահը, որի օրոք ճշմարտությունը կհաղթանակի, իրավունք կունենա կրել ամենաժողովրդավարական երկրի արդար ընտրված նախագահի բարձր տիտղոսը»: Դարբինյանը նշել է` չափազանց կարևոր է, որպեսզի հարցը դիտարկվի ոչ թե նեղ ազգային տեսանկյունից, այլ համամարդկային արժեքների համատեքստում, ինչը, կարծես, այս անգամ, ի տարբերություն նախորդ 252 Ներկայացուցիչների Պալատի բանաձևի, ընդգծված է. «հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածումը, թուրքերի կողմից հայերի ջարդերը, նացիստների կողմիցմիլիոնավոր հրեաների ու լեհերի ոչնչացումը ցեղասպանություն հանցագործության ակնառու օրինակներ են»: Դարբինյանի կարծիքով` եթե նույնիսկ քննարկումներին հետևեն թուրքական պաշտոնյաների ծայրահեղ հիստերիկ արձագանքները կամ պետքարտուղարության զգույշ և անսկզբունքային, ընդգծված դիվանագիտական ձևակերպումները, կամ Միացյալ Նահանգների նախագահի տարօրինակ հիշողության խանգարումները ավանդական ապրիլքսանչորսյան ուղերձում` արդարությունը, միևնույն է, հաղթանակելու է, դա զուտ ժամանակի հարց է: Իսկ ինչ վերաբերում է Ամերիկայի Հայկական համագումարին, ապա ըստ Դարբինյանի, կազմակերպությունն, օգտագործելով ողջ փորձն ու ներուժը, առավել եռանդով շարունակելու է ազգանվեր գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողական տրամադրություններն արմատախիլ անելու ուղղությամբ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |