Հայ երեք սամբիստներ հանդես կգան Անատոլի Խարլամպիևի 33-րդ հուշամրցաշարում![]() 22 մարտի 2012 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-26 Մոսկվայում կկայանա սամբոյի աշխարհի Սուպերգավաթի փուլը՝ Անատոլի Խարլամպիևի հուշամրցաշարը: Մրցաշարին Հայաստանը կներկայացնեն 3 սամբիստներ` Տիգրան Կիրակոսյանը (52կգ ք/կ), Գարիկ Քոսակյանը (68 կգ ք/կ) և Արև Անտոնյանը (57կգ ք/կ): Հավաքականին ուղեկցում է Հայաստանի վաստակավոր մարզիչ Էդուարդ Ասլանյանը, որը մրցաշարի ընթացքում դատելու է մենամարտերը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, մրցաշարին Հայաստանը ներկայացել է փոքր կազմով, քանի որ կան ֆինանսական խնդիրներ: «Գումարները, որոնք մենք ստանում ենք Հայստանի սպորտի նախարարությունից, ծախսում ենք աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու վրա: Այս մրցաշարին կարողացել ենք մարզիկներ ուղարկել հովանավորների ֆինանսական աջակցության շնորհիվ: Ֆինանսական խնդիրների պատճառով հավաքականը չի մեկնել անգամ հավաքի. Սամբիստները մարզվել են իրենց անհատական մարզիչների հետ»,-ասել է Հայրապետյանը: Ֆեդերացիայի նախագահի խոսքով, սա Եվրոպայի երիտասարդական առաջանությանը նախորդող նախապատրաստական մրցաշար է: Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 5-9-ը: Սամբո սպորտաձևի հիմնադիր Խարլամպիևի հուշամրցաշարը աշխարհի Սուպերգավաթի 4 մրցաշարերից է: Այս մրցաշարը Մոսկվայում տեղի կունենա 33-րդ անգամ: Մրցաշարին կմասնակցի 28 երկիր: Մրցումները կանցկացվեն 22 քաշային կարգերում: Սպասվում է, որ մրցագորգ դուրս կգան ավելի քան 250 մարզիկներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |