Այսօր Երևանում սկսվում են ուկրաինական մշակույթի օրերը

Այսօր Երևանում սկսվում են ուկրաինական մշակույթի օրերը

PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 22-ին Հայաստանում սկսվում են Ուկրաինայի մշակույթի օրերը: Այդ կապակցությամբ Հայաստան է եկել մեծ պատվիրակություն` Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակի գլխավորությամբ:

Պատվիրակության ղեկավարը ուրախությամբ ասաց. «Անցած տարի Ուկրաինայում շատ հաջող են անցել հայկական մշակույթի օրերը, և հիմա մենք եկել ենք ցույց տալու ուկրաինական մշակույթը»:

Կուլինյակը նաև խոսեց ամռանն իրենց մոտ անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասին, նշելով, որ այդ օրերին անցկացվելու է նաև Բիենալե, որին մասնակցելու համար արդեն 30 երկիր հայտ է ներկայացրել:

Օրերին նվիրված Գալա համերգը տեղի է ունենալու մարտի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Կուլինյակը շեշտեց, որ համերգին Ուկրաինան ներկայանալու է «Հալիցկի պերեդզվոնի» երգչախմբով և «Կիևսկա կամերատա» մենակատարների ազգային անսամբլով:

Օրերի շրջանակում սպասվում են շնորհանդեսներ և ցուցահանդեսներ: Միջոցառումների շարքը շարունակվելու է մինչև մարտի 28-ը: Մշակութային օրերն անցնելու են նաև Սպիտակում և Գյումրիում

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---