ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթեջը մարտի 23-ին կայցելի Երեւան: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից, Ռ.Արմիթեյջը Երեւան կժամանի տարածաշրջանային այցի շրջանակներում եւ կհանդիպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի Հայաստան այցելած վերջին բարձրաստիճան ներկայացուցիչը Քլինթոնի վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթն էր: 1999 թվականին Երեւանում նա բանակցություններ է վարել երկրի ղեկավարության հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---