Թուրքիան ցանկանում է ընդունել 2020թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը![]() 22 մարտի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ երկիրը կցանկանար իր տարածքում անցկացնել 2020թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին նա հայտարարել է` հանդես գալով Ստամբուլում ՈւԵՖԱ-ի բաց կոնգրեսի պատվիրակների առաջ: «Մեր երկիրը մեկ անգամ ևս ցանկանում է մասնակցել EURO-ի անցկացման համար մրցավազքին»,-խոստովանել է Էրդողանը: Նա նաև հայտարարել է, որ ֆուտբոլը պետք է լինի խաղաղության և բարեկամական հարաբերությունների խորհրդանիշ: Ըստ նրա, ֆուտբոլում ներդրումները և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն, որպեսզի սպորտում ներգրավվի հնարավորինս մեծ քանակությամբ երիտասարդություն: Նա նաև սպորտային աշխարհին կոչ է արել պայքարել այնպիսի բացասական երևույթների դեմ, ինչպիսիք են նախապես պայմանավորված խաղերը և ռասիզմը: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը ընդգծել է ՈւԵՖԱ-ի մեծ դերը համաշխարհային ֆուտբոլային առաջընթացի գործում: Նա շնորհակալություն է հայտնել ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինիին ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի միջև հրաշալի փոխհարաբերությունների համար: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |