ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ12 մարտի 2004 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբը կարգադրել է տեղեկատվություն հավաքել այն անձանց մասին, ովքեր կարող են վնաս հասցնել երկրի անվտանգությանը: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, դատելով կարգադրության տեքստից` զինվորականներն այդ կատեգորիային են դասում «անջատականներին, մասոններին, ամերիկամետ եւ եվրոպամետ քաղաքացիներին, արվեստի գործիչներին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին եւ Ինտերնետից օգտվող անձանց»: Համանման ցուցում է ուղարկվել նաեւ իշխանության տեղական մարմիններին: Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի քարտուղարության հայտարարության համաձայն` այդ պահանջը պատճառաբանվում է այն սպառնալիքների դեմ միջոցներ ձեռնարկելու համար տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությամբ, որոնք կարող են ծագել ապագայում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |