Ալեքսանդր Իսկանդարյան. ՀՀԿ-ն չի կարողանա մեծամասնություն կազմել Աժ-ում և կրկին կոալիցիա կձևավորի![]() 22 մարտի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) չի կարողանա ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմել, և Հայաստանում ընտրություններից հետո կրկին կձևավորվի կոալիցիա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Միաժամանակ նա հավելել է, որ ՀՀԿ-ն չի կարող մեծամասնություն հավաքել նույնիսկ մեծամասնական շրջաններում նրա թեկնածուների մեծամասնության հաղթանակի դեպքում: Իսկանդարյանը նաև անդրադարձել է գալիք ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) շանսերին, նշելով քաղաքական գործիչների և մասնավորապես նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ պոտենցիալը: Նա նշել է, որ վստահ է, որ ՀԱԿ-ը կմտնի ապագա խորհրդարան: Իսկանդարյանի կարծիքով, հավանաբար ՀԱԿ-ը կձեռնարկի կարճ, սակայն ակտիվ և նույնիսկ ագրեսիվ նախընտրական քարոզարշավ: Նա հիշեցրել է նրա առաջնորդի հաջողությունը 2008-ի նախագահական ընտրություններում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ Տեր-Պետրոսյանը վայելում էր ընտրողների 20 տոկոսի աջակցությունը միայն պաշտոնական տվյալներով: Դրա հետ կապված Իսկանդարյանը հեգնանքով նշել է, որ «Տեր-Պետրոսյանը քաղաքական գործիչների շարքում կարճ տարածություններում վազքի չեմպիոն է»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |