ՖԻՖԱ-ն կապահովագրի ֆուտբոլիստներին` ազգային հավաքականներում ելույթների ժամանակ![]() 22 մարտի 2012 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը խոստացել է, որ միջազգային ֆուտբոլային ասոցիացիան ապահաովագրելու է ֆուտբոլիստներին` ազգային հավաքականների կազմում հանդես գալիս: Այս նորամուծությունը կհաստատվի մայիսին: Հունվարի ՈւԵՖԱ-ն հաղորդել էր, որ ակումբներին ապահովագրություն է տրամադրելու EURO-2012-ի ընթացքում վնասվածքներ ստանալու դեպքում: Այս գաղափարի հաստատմամբ զբաղվել է եվրոպական ակումբների ասոցիացիան: Բլատտերը հաղորդել է, որ ապահովագրության նոր կարգը գործելու է 2014թ Աշխարհի առաջնության նախընտրական փուլի մեկնարկի հետ : ՖԻՖԱ-ն կառաջարկի ակումբների և ազգային ֆեդերացիաների ֆուտբոլիստների լիարժեք ապահովագրություն` բոլոր պաշտոնական միջազգային հանդիպումների ընթացքում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |