Հանրահայտ Ole պարբերականը Լեո Մեսսիի պատվին մեկ օրով փոխել է անվանումը![]() 22 մարտի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայում ֆուտբոլային երկրպագուները Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսիի հաջողություններով ուրախանում են ոչ քիչ, քան «Բարսայի» երկրպագուները: Դա վերաբերում է նաև ԶԼՄ ներկայացուցիչներին: Արգենտինական հանրահայտ Ole պարբերականը ևս անտարբեր չի անցել իր հայրենակցի նվաճումների կողքով: Եվ երբ նա դարձավ ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկու, Ole-ն հաջորդ օրը ևեթ իր հերթական համարը թողարկեց Cule անվամբ: Մեսսին «Բարսայի» կազմում խփել է իր 234-րդ գնդակը և առաջ անցել թիմի նախկին հարձակվող Սեսար Ռոդրիգեսից, ով խփել է 232 գոլ, հաղորդում է championat.com-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |