ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար. Մենք ժանդարմներ չենք և չենք փոխարինում ձեր իշխանություններին22 մարտի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան արձագանքել է հայկական ընդդիմության հանդիմանություններին, թե դիտորդների քանակը քիչ է: «Մենք ժանդարմներ չենք ձեր ընտրություններում և չենք փոխարինում ձեր իշխանություններին»,-հայտարարել է Ռադմիլա Շեկերինսկան Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը Հայաստանում նման է այլ երկրներում իրականացված առաքելություններին և քողարկված դրդապատճառներ դիտորդների քանակի մեջ չկան: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Վրաստանի ընտրություններում դիտորդների քանակն ավելի շատ էր, Շեկերինսկան ասել է, որ «թվաբանությունը կիրառելի չէ քաղաքական եզրակացությունների համար»: Նա նաև հավելել է, որ ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներից բացի կլինեն նաև ԵԱՀԿ ԽՎ և այլ եվրոպական կառույցների դիտորդներ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |