«Օղակ» ֆիլմը պատմում է հայերի դեմ կազմակերպված պետական մակարդակի ահաբեկչության մասին

«Օղակ» ֆիլմը պատմում է հայերի դեմ կազմակերպված պետական մակարդակի ահաբեկչության մասին

PanARMENIAN.Net - Հայ հասարակությունը իրազեկված չէ Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության`«Օղակ» գործողության և դրա հետևանքներին: Այս մասին հայտնեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը`այսօր «Օղակ.գործողություն, ապրիլ-օգոստոս 1991.Մաս-1`Արցախ» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ:

Նրա փաստմամբ`ֆիլմում տեղ են գտել յուրահատուկ տեսագրություններ, իրադարձությունների ականատեսների հետ հարցազրույցներ:

«Օղակն» իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման, արտաքսման, հայրենազրկման, հայ մշակութային ժառանգության ոչնչացման կամ յուրացման միջոցով: Արցախի 27 հայկական գյուղերի բնակչություն տեղահանվել է: Այդ բնակավայրերի մի մասը մինչև օրս բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

«Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն իրենց արտացոլանքն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, ՌԴ Գերագույն խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովում դարձել լսումների առարկա, Եվրադատարանի և ԱՄՆ Սենատի արձանագրություններում արժանացել գնահատականի:

Ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 29-ին` ժամը 00:10-ին`Հանրային հեռաստուտեսության եթերում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---