Ապրիլի սկզբին ՌԴ Պետդումայում կքննարկվեն Իրանում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները22 մարտի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական դուման ապրիլի սկզբին կանցկացնի «Իրանական հարցը և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը» կլոր սեղանը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է միջազգային հարցերով Պետդումայիս հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի մասնակցությամբ իրանական խնդրի վերաբերյալ փակ նիստից հետո, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, այդ հարցն արդի է դառնում «ապրիլ-մայիս-հունիսին Իրանին հարված հասցնելու մասին ԱՄՆ և իսրայելական ղեկավարության հայտարարության» ֆոնին: Նա նշել է, որ իրանական խնդրի կարգավորման վերաբերյալ կան տարբեր տեսակետներ: «Ոմանք ասում են, որ պետք է սովորել ապրել միջուկային Իրանի հետ, մյուսներն ասում են, որ պետք է ռմբակոծել: Կա ևս մեկ գաղափար միջանկյալ կարգավիճակի մասին, օրինակ Ճապոնիան ունի միջուկային մշակումներ, բայց նա զենք չի ստեղծում»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը և հավելել, որ իր կարծիքով Ճապոնիայի օրինակը «ընդունելին տարբերակ է»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» |