Սիրիայում Ֆրանսիայի դեսպանը մեղադրում է ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին պատերազմ բորբոքելու մեջ

Սիրիայում Ֆրանսիայի դեսպանը մեղադրում է ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին պատերազմ բորբոքելու մեջ

PanARMENIAN.Net - Սիրիայում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն այնպես է խեղաթյուրել իր զեկույցները Սիրիայում իրավիճակի վերաբերյալ, որ պատերազմ հրահրի այդ երկրի դեմ:

Հայտնի ֆրանսիացի հրապարակախոս Թյերի Մեյսանն իր կայքում գրում է, որ մարտի սկզբին Սիրիայի հարավի Դերաա քաղաք են այցելել Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները, որոնք իրենց զեկույցում հայտարարել են, որ իրավիճակն այդ շրջանում միանգամայն հանգիստ է: Սակայն, Ժյուպեն պահանջել է Դամասկոսում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շեվալյեից կեղծ տեղեկություններ հավելել զեկույցին, հայտնու է «Ինովեշչանիեն»:

Շեվալյեն նշում է նաև, որ իրավիճակը Սիրիայի քաղաքներում նորմալ է, սակայն տարաձայնությունները դեսպանի ու ԱԳ նախարարի միջև պահպանվում են:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---