«Արմսվիսբանկը» կմասնակցի NASDAQ OMX Արմենիայի վարկային ռեսուրսների հարթակում

«Արմսվիսբանկը» կմասնակցի NASDAQ OMX Արմենիայի վարկային ռեսուրսների հարթակում

PanARMENIAN.Net - Մարտի 21-ից «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն թույլատրվել է մասնակցության ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի վարկային ռեսուրսների հարթակում: Այսպիսով Արմսվիսբանկ-ը կմասնակցի Բորսայի բոլոր հարթակներում և շուկաներում, ասվում է հայկական ֆոնդային բորսայի մամուլի հաղորդագրությունում:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկերից է, որը համատեղում է կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկային ծառայությունների առավելությունները: Արմսվիսբանկ–ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ է հանդիսանում 2007թ.-ից:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ -ի մասին մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքում՝ www.armswissbank.am:

Առ այսօր Բորսայի անդամ և շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 26-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 6 ընկերությունը՝ շուկայի մասնակից:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամների և շուկայի մասնակիցների ցանկին կարող եք մանրամասն ծանոթանալ www.nasdaqomx.am պաշտոնական կայքի «Անդամներ և մասնակիցներ» բաժնում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---