Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը ԵԱ հանդես կգա ամբողջ կազմով

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը ԵԱ հանդես կգա ամբողջ կազմով

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին մեկնարկում է սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանը կներկայացնի 2012թ երկրի բացարձակ չեմպիոն Արթուր Դավթյանը, ով նաև նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ֆրանսիական Մոնպելյե քաղաքի ԵԱ հանդես կգա ամբողջ կազմով: Եվրոպայի առաջնությանը, որը մեկնարկում է մայիսի 19-ին, Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Վահան Վարդանյանը, Վահագն Ստեփանյանը, Հարություն Մերդինյանը և Վահագն Դավթյանը:

Երիտասարդների կազմում հանդես կգան Արմեն Պետրոսյանը, Արամ Մովսիսյանը և Վիգեն Խաչատրյանը:

Ապրիլին Հայաստանի հավաքականը Իրանում կմասնակցի ուսումնամարզական հավաքի, ասվում է ՀԱՕԿ պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---