Անվանի ջութակահար Անտոն Սորոկովը ելույթ կունենա Երևանում22 մարտի 2012 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Անվանի ջութակահար Անտոն Սորոկովը (Ավստրիա) մարտի 23-ին ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հետ: Համերգը տեղի է ունենալու «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ջութակահարը ներկայանալու է համերգի առաջին հատվածում և նվագախմբի հետ երաժշտասերների դատին է հանձնելու Բեթհովենի ջութակի կոնցերտը: Համերգի երկրորդ մասում նվագախումբը ներկայացնելու է Մոցարտի 36-րդ սիմֆոնիան: Անտոն Սորոկովը ծնվել է 1978 թ-ին` Մոսկվայում: 4 տարեկանում մորից ստացել է ջութակի առաջին դասերը: 1991 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Ավարտել է Վիեննայի երաժշտության և թատերական արվեստի համալսարանը: Երիտասարդ ջութակահարը ելույթ է ունեցել Վիեննայի, Բերլինի, Նյուրնբերգի Լոնդոնի, Մոնպելյեի, Սանկտ-Պետերբուրգի և այլ հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Սորոկովը Չեխիայում արժանացել է Բեթհովենի անվան մրցույթի առաջին տեղին և գրան պրիին, ինչպես նաև Իտալիայի Բրեշիա քաղաքում անցկացվող Ռոմանինիի մրցույթի առաջին մրցանակին: 2003-2005 թ-ին եղել է Նյուրնբերգի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը: 2011 թ-ից ջութակահարը Վիեննայի երաժշտության և թատերական արվեստի համալսարանի պրոֆեսոր է: Անտոն Սորոկովը նվագում է 1741 թ-ի Գվարներիի ջութակի վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |