Հայտարարվում է նորարարության և ՏՀՏ միջոցներով տնտեսության մրցունակության բարձրացման մրցույթ22 մարտի 2012 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես ինկուբատորը և Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)՝ Key Solutions խորհրդատվական ընկերության աջակցությամբ, հայտարարում են նորարարության, ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացման, էլեկտրոնային բիզնեսի խթանման մրցույթ: Մրցույթները անց են կացվում հետևյալ ուղղություններով՝ 1. Պետական ծառայություններ, 2. էլեկտրոնային առևտուր, 3. ՏՀՏ կիրառման արդյունավետությունը բիզնեսի տարբեր բնագավառներում, 4. Գործարարության նոր և նորարար ուղղություններ: Մրցույթները անց են կացվում հետևյալ փուլերով՝ 1-ին փուլ • Անհատները կամ թիմերը քննարկման են ներկայացնում են իրենց գաղափարները, • Ընտրվում են նորարար և մրցունակ գաղափարները, • Ձևավորվում և հստակեցվում են երիտասարդական աշխատանքային թիմերը: 2-րդ փուլ • Գաղափարները հստակեցվում են, կառուցվում են գաղափարների բիզնես-մոդելները, • Իրականացվում է գաղափարների բիզնես-մոդելների մրցույթ: 3-րդ փուլ • Ընտրված գաղափարների համար կառուցվում են փորձնական նախատիպերը և աշխատանքային մոդելները, • Իրականացվում է փորձնական նախատիպերի և աշխատանքային մոդելների մրցույթ: Մրցույթի 1-ին փուլում մասնակիցները կարճ ժամանակում ներկայացնում են իրենց գաղափարները: Քննարկման և գնահատման արդյունքում ընտրվում են նորարար և մրցունակ գաղափարները: Այդ գաղափարների շրջանակներում ձևավորվում և հստակեցվում են աշխատանքային խմբերը: Աշխատանքային խմբերը ձևավորվում են ինչպես մասնակիցների ցանկությամբ, այնպես էլ փորձագետների գնահատման արդյունքներով: Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերը նախատեսվում է դիտարկել որպես թիմերի կարողությունների զարգացման (capacity building) փուլ: Այս փուլերում թիմերը մենթորների և մասնագետների աջակցությամբ մշակում են իրենց գաղափարները` կառուցելով նորարական գաղափարի բիզնես-մոդելը և ձգտելով այն հնարավորինս հասցնել փորձնական նախատիպի կամ աշխատանքային մոդելի տեսքի: Փուլերի տևողությունը կորոշվի կախված թիմերի քանակից և ծանրաբեռնվածությունից: Այս փուլերի ընթացքում թիմերին խորհրդատվական և մենթորական աջակցություն կցուցաբերվի Key Solutions խորհրդատվական ընկերության, ինչպես նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի բիզնես ինկուբատորի և Եվրասիա միջազգային համալսարանի դաասխոսական և փորձագիտական անձնակազմի կողմից: Ահրաժեշտության դեպքում թիմերի համար կկազմակերպվեն համապատասխան դասընթացներ Key Solutions խորհրդատվական ընկերության կրթական կենտրոնի, Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես ինկուբատորի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից: Թիմերը հնարավորություն կունենան ստանալու նաև նեղ մասնագիտական խորհրդատվություն ԻՏՁՄ անդամ ընկերությունների, համագործակցող կառույցների կողմից: Հաղթող թիմերը նորարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը կամ աշխատանքային մոդելները հնարավորություն կունենան ներկայացնելու • Դիջիթեք Բիզնես Ֆորում. Թվային լուծումներ Ինովացիոն տնտեսության համար միջոցառմանը, 2012 հունիս 15-16, • Եվրասիական տնտեսական միջազգային երիտասարդական համաժողով (http://www.eurasia-forum.ru/). IT-Start-ups մրցույթին, Եկատիրինբուրգ, 2013 Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորի, Եվրասիա Միջազգային Համալսարանի և Key Solutions խորհրդատվական ընկերության աջակցությամբ նորարական գաղափարների համար կկազմվեն համապատասխան բիզնես-պլանները և փաստաթղթերը՝ ֆոնդհայթայթման համար: Հնարավոր է նաև հաղթող թիմերին տրամադրել համապատասխան աջակցություն՝ նորաստեղծ ընկերությունների գրանցման համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2012թ. ապրիլի 12-ը, ժամը 18:00՝ ուղղարկելով Ձեր տվյալները (անուն, ազգանուն, ԲՈՒՀ, էլ.փոստ և հեռախոսի համար) info@digitec.am հասցեին, վերնագրում նշելով «start-up» բառը: Մրցույթի 1-ին փուլը կկայանա 2012թ. ապրիլի 14-ին ժամը 15:00: Մրցույթի անց կացման վայրը լրացուցիչ կներկայացվի գրանցված մասնակիցներին: Հարցերի դեպքում կարելի է դիմել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն՝ info@digitec.am հասցեով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |