Շախմատի ԵԱ. 3-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի է խաղացել Էտյեն Բակրոյի հետ22 մարտի 2012 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Պլովդիվում ընթանում են շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրի պարտիաները: Հայ շախմատիստներից առաջինն իր պարտիան ավարտել է Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ: Հովհաննիսյանն իր ակտիվում 2,5 միավոր ունի: Սերգեյ Մովսիսյան – Վասիլիոս Կոտրոնիաս (Հունաստան), Սամվել Տեր-Սահակյան – Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան), Գաբրիել Սարգսյան – Մարիուս Մանոլաչե (Ռումինիա), Տիգրան Պետրոսյան – Մատեյ Սաբենիկ (Սերբիա), Զավեն Անդրիասյան – Բոշկո Տոմիչ (Բոսնիա և Հերցեգովինա), Վլադիմիր Հակոբյան – Պավել Սիմաշեկ (Չեխիա), Հովհաննես Գաբուզյան – Վլադիմիր Պոկտին (Ռուսաստան) և Արման Փաշիկյան – Օղուլցան Քանմազալփա (Թուրքիա) պարտիաները շարունակվում են: Եվրոպայի չեմպիոնը կստանա 14 հազար եվրո: Մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցում են 350 շախմատիստներ, ընթանում է շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի: Ժամանակի վերահսկողությունը լինի 90 րոպե է 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |