Կասահուն Դենդեր Մելիս. Եթովպիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ![]() 22 մարտի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդներին միավորում են պատմական, մշակութային կապեր, կրոնական ընդհանրություններ, որոնք լավ հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություններ մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ձևավորմամբ և զարգացմամբ, և վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ գործընկերության խթանման համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, տնտեսական փոխգործակցության և մշակութային կապերի ակտիվացումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, Հարավային Կովկասում ընթացող գործընթացների շուրջ:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |