Paramount ընկերությունը ծրագրում է ֆիլմ նկարահանել Մարկ Տվենի հերոս Հեքլբերի Ֆինի մասին![]() 22 մարտի 2012 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Paramount ընկերությունը ծրագրում է նկարահանել «Huck» ֆիլմը, որի գլխավոր հերոսը լինելու է Մարկ Տվենի հնարած կերպար Հեքլբերի Ֆինը: Էնդի Բերգի մշակած սյուժեի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում: Սակայն արդեն հայտնի է, որ ֆիլմը այլընտրանքային պատմություն կդառնա Հեքլբերի Ֆին և Թոմ Սոյեր հայտնի հերոսների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ «Huck» ֆիլմի գլխավոր հերոսները կդառնան մեծացած Ֆինն ու Սոյերը: Բացի այդ, սցենարը նախատեսում է որոշակի գերբնական բաղկացուցիչ, տեղեկացնում է lenta.ru-ն:
Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |