Արեւմուտքի կողմից ուլտիմատումների թույլատրելիության աստիճանը թելադրելու է Թեհրանը

Մոհամմադ Հատամիից հետո կոշտ քաղաքական գործիչների դարաշարջանն է վրա հասել, ովքեր չեն ցանկանում շարժվել որեւէ երկրի, եւ առաջին հերթին ԱՄՆ քաղաքականության հունով

Հավանաբար, մինչեւ հունիսի 12-իը ախարհում ոչ ոք չէր ենթադրում, որ Իրանի նախագահի ընտրությունները կհանգեցնեն անկարգությունների, որոնց մասին Թեհրանը մոռացել էր 1979թ. Իսլամական հեղափոխության ժամանակից ի վեր: Հարցը միայն քվեարկության արդյունքների կեղծման վերաբերյալ պարտված կողմի հայտարարություններում չէ: Անցյալ ընտրությունների ժամանակ Ահմադինեջադի հաղթանակն անվիճելի էր. նա արժանացավ ոչ միայն բնակչության աղքատ խավերի օժանդակությանը, այլեւ Իրանի բարձրագույն մարմնի` Հսկիչների Խորհրդի հավանությանը:
PanARMENIAN.Net - Իրանի իշխանության բուրգում նախագահն ընդամենը երկրորդ դեմքն է, բայց հենց նա է ներկայացնում երկիրն աշխարհում, եւ այն բանից, թե պետության համար ինչպիսի արտաքին քաղաքական ուղղություն կընտրեն Հսկիչները, այդպիսին կլինի նաեւ նախագահը: Սակայն Մոհամմադ Հատամիից հետո կոշտ քաղաքական գործիչների դարաշարջանն է վրա հասել, ովքեր չեն ցանկանում շարժվել որեւէ երկրի, եւ առաջին հերթին ԱՄՆ քաղաքականության հունով, եւ ովքեր պատրաստ են բոլոր միջոցներով պաշտխանել երկրի միջուկային ծրագիրը:

Այդ իսկ պատճառով 4 տարի առաջ Մահմուդ Ահամդինեջադը հաղթանակ տարավ: Բայց աշխարհը փոխվում է, իսկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ընտրվելուց հետո ավելի է փոխվել, եւ Իրանի ղեկավարության կտրուկ հայտարարություններն արդեն չեն ստանում այն արձագանքը, որ կար Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք: Այժն Իրանի համար, եթե դատենք կողմնակի դիտողի տեսակետից, գերադասելի է ունենալ չափավոր նախագահ, որը, այնուամենայնիվ, չի ուրանում այաթոլլահ Հոմեյնիի պատգամները եւ չի պատրաստվում խախտել իշխանության ստեղծված համակարգը` բարձրագույն հոգեւոր առաջնորդմ Հսկիչների Խորհուրդ, նախագահ: Հենց այդպիսի «հարմար» թեկնածու էր Միր Հոսեյն Մուսավին:

Իրանի ստուգող խորհուրդը նախագահական ընտրություններում պարտություն կրած երեք թեկնածուներին հրավիրում է մասնակցելու խորհրդի հավաքին, որը տեղի կունենա մոտ օրերս: Հավաքին մասնակցելու են Խորհրդի 12 անդամներ, որոնք արդեն սկսել են ուսումնասիրել նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների մասին ստացված 646 բողոքները: Հսկիչների խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է վերահաշվել քվեաթերթիկները, բայց հրաժարվում է փոխել ընտրությունների արդյունքները:

Բայց ամեն դեպքում Իրանի վերցրած ուղղությունն անփոփոխ է մնալու, ինչը ներառում է աշխատանքը միջուկային ծրագրի շուրջ, Իսրայելին սպառնալը եւ տարածաշրջանը սեփական հսկողության տակ ավելի շատ ներառելը:

Ճիշտ է, եթե նախագահ դառնար (կամ դառնա՞) Միր Հոսեյն Մուսավին, ապա Իրանը ՄԱԳԱՏԵ-ին թույլ կտա հսկել սեփական միջուկային ծրագիրն ավելի մեծ չափով, քան հիմա: Այսինքն, դա առավելագույնն է, ինչ կարող են ստանալ Եվրոպան եւ ԱՄՆ-ն: ԱՄՆ համար կարեւոր է կառավարելի եւ կանխատեսելի Իրանը: Թեւ նա այժմ էլ այդպիսին է, պարզապես Ամերիկային «սեփական» Իրան է հարկավոր: Թե արդյոք ստացվում է այնպես, ինչպես ցանկանում է Օբամայի վարչակազմը, մեծ հարց է: Իրանը բավական անկախ երկիր է, որպեսզի չենթարկվի ինչ-որ մեկին, եւ վերջին 30 տարիներն ակնհայտ ցույց տվեցին դա, առավել եւս, որ իրանական իշխանություները ԵՄ-ին արդեն մեղադրել են պետության ներքին գործերին միջամտելու մեջ:

Այդ միջոցին իրանական ընդդիմության ղեկավար Միր Հոսեյն Մուսավին հինգշաբթին հայտարարել է բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների սգո օր: Նրա հազարավոր կողմնակիցներ հարգել են իրենց ընկերների հիշատակը:

Իրանում արեւմտյան հասկացողությամբ «գունավոր հեղափոխություն» չկա եւ չի սպասվում: Ձայների վերահաշվարկի ժամանակ Մուսավիի հաջողության դեպքում կարելի է ասել, որ Իրանն ու Եվրոպան կարճ ժամկետներում կարողացան պայմանավորվել քաղաքական ու տնտեսական բնույթի հարցերի շուրջ: Իսկ եթե իշխանության գլուխ մնա Ահմադինեջադը, առաջիկա տարիներին Իրանի հետ կարելի է խոսել միայն ուժի լեզվով, ընդ որում թույլատրելիության աստիճանը թելադրելու է Թեհրանը: Եւ, ամենայն հավանականությամբ, նախագահ կմնա Մահմուդ Ահմադինեջադը...

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը

Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---