ԱՄՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 60 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴՆԵԼ ԲԱՆԱՁԵՎ, ՈՐՏԵՂ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 60 անդամներ դիմել են պալատի խոսնակ Դենիս Հասթերթին` Ցեղասպանության մասին բանաձեւը, որտեղ հիշատակվում է նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ընդհանուր քվեարկության դնելու կոչով: Համաձայն Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, Ջորջ Ռադանովիչի կազմած դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է. «Քանի որ այսօրվա դրությամբ ցեղասպանության հնարավոր նոր դրսեւորումների նշաններ կան, մենք պետք է վստահ լինենք, որ ուսումնասիրելով անցյալի դասերը, կկանխենք մարդկության դեմ նոր հանցագործությունները»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---