ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԼՂՀ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԻՐԱՔՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԴԱՎԱՆԱՆՔԻՑ29 մարտի 2003 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը Իրաքի հայ փախստականներից Լեռնային Ղարաբաղում տեղավորման խնդրանքով դիմումներ չի ստացել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ներգաղթի եւ փախստականների վարչության պետ Սերժ Ամիրխանյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններն Իրաքի հայ փախստականներին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու Հայաստանի մտադրության մասին: Միեւնույն ժամանակ, նշել է Սերժ Ամիրխանյանը, եթե իրաքյան պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի սահմանին առաջանան փախստականների կուտակումներ, որոնք կդիմեն իրենց ընդունելու խնդրանքով, ղարաբաղյան կողմը, ղեկավարվելով Ժնեւյան կոնվենցիայով, աջակցություն կցուցաբերի նրանց` իր հնարավորությունների սահմաններում: Ընդ որում, դա կարվի անկախ փախստականների ազգային կամ կրոնական պատկանելիությունից, ընդգծել է Ս.Ամիրխանյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բեգլարյան. Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարած իշխանությունները հայտարարել են Պաղեստինի ճանաչման մասին «Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը»,–գրել է նա Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը խոսել են Մերձավոր Արևելքում ու Հրվ. Կովկասում վերջին զարգացումների մասին Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով |