ԹՈՒՐՔ ԽՈՍՆԱԿԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Առինչը մի նամակ է հղել Կանադայի խորհրդարանի ղեկավարությանը, որով իր «վրդովմունքն» է հայտնել Կանադայի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կայացրած որոշման առնչությամբ: Թուրքական աղբյուրների համաձայն, նամակում ասվում է, որ Կանադայի խորհրդարանի ղեկավարությունը պետք է «հատուկ ուշադրության կենտրոնում պահեր ստորին պալատի գործողությունները» եւ «խոչընդոտեր» նման որոշման ընդունմանը: Թուրքական մամուլին տված հարցազրույցում Առինչը նշել է, որ նման որոշման ընդունումը «վատ ծառայություն է Հայաստանի հետ Թուրքիայի առանց այն էլ չկարգավորված հարաբարերություններին»: «Աշխարհի ամենազգայուն տարածաշրջանում երկու հարեւան երկրների միջեւ նման երկպառակության բորբոքումը ոչ ոքի օգուտ չի բերի: Կանադական կողմը պետք է դա նկատի ունենա եւ չեղյալ հայտարարի իր սխալ որոշումը»,-ասել է թուրք խոսնակը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---